Սիրիայի ազատ բանակը այսօր հայտարարել է ռուս գեներալ Վլադիմիր Պետրովիչ Կոջիևի սպանության մասին, ով Սիրիայում աշխատում էր որպես պաշտպանության նախարարի խորհրդական, չորեքշաբթի հաղորդել «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ սպանվել է նաև նրա անձնական թարգմանիչ Ահմեդ Աիգը: Սիրիայի ազատ բանակը հայտարարում է նաև, որ հատուկ օպերացիայի արդյունքում, որի ժամանակ սպանվել է Կոջիևը, հայտնաբերվել են կարևոր փաստաթղթեր և սիրիական բանակի քարտեզներ:
Սիրիայում արդեն մոտ 17 ամիս է չեն դադարում զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև բախումները: Հաղորդվում է, որ այս ընթացքում բախումների զոհ է դարձել մոտ 17 հազար մարդ:





