Սիրիայի ազատ բանակի և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում նախօրեին երկրում զոհվել է առնվազն 257 մարդ, չորեքշաբթի օրը հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Մահացածների թվում բազմաթիվ կանայք և երեխաներ են: Զոհվածների մեծ մասը Դամասկոսի, Հալեպի և Դեր Էլ-Զորի բնակիչներ են:
Սիրիայում արդեն մոտ 17 ամիս է չեն դադարում սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև զինված բախումները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 17 հազարը:





