Ռուսական բանակում, Կոջիև կամ նմանատիպ ազգանունով գեներալ, չկա, չորեքշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ռուսական պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի կայքը չորեքշաբթի օրը, հղելով «Սիրիայի ազատ բանակին», հաղորդել է, որ գրոհայինները սպանել են ռուս գեներալ Վլադիմիր Կոջիևին կամ Կոջաևին, ով իբրև թե աշխատել է որպես Սիրիայի պաշտպանության նախարարի խորհրդական:
ՌԴ ՊՆ-ում ենթադրում են, որ եթե սպանված գեներալի մասին տեղեկատվությունը ճիշտ է, ապա խոսքը կարող է գնալ կամ պաշտոնաթող եղած ռուս զինվորականի, կամ ԽՍՀՄ այլ բանակների ներկայացուցչի մասին, ում հաճախ կոչում են «ռուս»:





