Այսօր Կալկաթայում (Հնդկաստան) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարե-գին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է տեսել հնդկահայոց հոգևոր հովվության և Հայոց մարդասիրական ճեմարանի «Հնդկահայք-2011» երկլեզու (հա-յերեն-անգլերեն) տարեգիրքը:
Տարեգրքի հիմնադիր-հրատարակիչն է հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մար-դասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ով տարեգրքի իր ողջույնի խոսքում ասել է. «2012 թվականը համայն հայության կյանքում նշանավորվում է հայկական տպագրության սկզբնավորման 500-ամյակով: 2012 թվականը հնդկա-հայոց կյանքում նշանավորվում է Մադրասին նվիրված ևս երկու հոբելյաններով` Սուրբ Աստվածածին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 300 և Մադրասում սկզբնավորված հայկական տպագրության 240-ամյակներով»:
Տարեգիրքը համապարփակ ներկայացնում է տարվա համայնքային անցուդարձն ու Մարդասիրական ճեմարանի գործունեությունը, ինչպես նաև ձեռքբերումներն ու առաջընթացը: Այն հրատարակվել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության հովանավորությամբ:





