Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական միության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը ողջունել է Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին մի շարք երկրների միանալու որոշումը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պատժամիջոցներին միացել են Խորվաթիան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Սերբիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, ինչպես նաև Վրաստանը և Մոլդովան:
«Եվրոպական միությունը հաշվի է առնում և ողջունում այդ պետությունների որոշումները»,- ասվում է Էշթոնի հայտարարությունում:





