AM
8 Օգոստոս 2012 - 13:56 AMT

Սիրիական բանակին հաջողվել է ապստամբներին ետ մղել Հալեպի Սալահուդդին շրջանի մեծ մասից

Սիրիական բանակը չորեքշաբթի օրը ձեռնամուխ է եղել Հալեպի ցամաքային գրոհին, հաղորդում է Lenta.ru-ն:

Սիրիայի պետական հեռուստատեսության տվյալներով, գրոհի առաջին ժամերը հաջող են ընթացել: Ապստամբները նահանջել են Սալահուդդին շրջանի թաղամասերի մեծամասնությունից:

Կառավարական աղբյուրները հաստատում են, որ նրանց հաջողվել է գրավել շրջանի գլխավոր հրապարակը:

Միևնույն ժամանակ The Guardian-ի թղթակից Մարտին Չուլովը, ով անմիջականորեն աշխատում է Հալեպում, իր միկրոբլոգում գրել է, որ պաշտոնական աղբյուրները չափազանցնում են իրականությունը, քանի որ Սալահուդդինը նախկինի նման գտնվում է ապստամբների ձեռքում: