AM
8 Օգոստոս 2012 - 17:22 AMT

Վրաստանն առաջարկում է Թուրքիայի և Ադրբեջանին հոգալ իր ենթակառուցվածքային օբյեկտների մասին

Հարավային Օսեթիայում Ռուսաստանի հետ պատերազմի տարելիցի կապակցությամբ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն առաջարկել է Թուրքիային և Ադրբեջանին համատեղ կարգով ապահովել ենթակառույցային օբյեկտների անվտանգությունը, ինչպիսիք են խողովակաշարերը և երկաթուղիները:

«Երբ խոսք է գնում մեր երկրների ռազմական համագործակցության բաղկացուցիչի մասին, առաջն հերթին բարձրացվում է համատեղ նախագծերի անվտանգության հարցը»,- Ադրբեջանում Վրաստանի դեսպանի խոսքը մեջբերում է Trend-ը: