AM
9 Օգոստոս 2012 - 14:01 AMT

Բաղդադի մերձակայքում պայթել է ավտոմեքենա, զոհվել է 13, վիրավորվել` 30 մարդ

Իրաքում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 13 մարդ, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Agence France-Presse-ին:

Միջադեպը տեղի է ունեցել Ալ-Թամնիայում` Բաղդադի հարավ-արևելքից մոտ 50 կմ հեռավորության վրա: Հարձակումն ուղղված է եղել շիա- մահմեդականների դեմ, ովքեր հավաքվել էին խմբային աղոթքի համար:

Պայթյունն առաջացրել է նաև հրդեհ, որը վնասել է մերձակա շուկան և մի քանի տներ: