AM
9 Օգոստոս 2012 - 15:51 AMT

Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը իշխանությունը հանձնել է Գերագույն ազգային կոնգրեսին

Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը իշխանությունը հանձնել է Գերագույն ազգային կոնգրեսին, որը կատարելու է խորհրդարանի գործառույթները: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն`հղելով Agence France-Presse-ին, կոնգրեսում ներառվել է 200 մարդ:

Կոնգրեսի խնդիրներից է լինելու նոր կառավարության կազմավորումը, ինչպես նաև նոր սահմանադրություն գրելու կարգը որոշելը:

Սպասվում է, որ դրանից հետո երկրում տեղի կունենան նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ: