AM
9 Օգոստոս 2012 - 17:12 AMT

Թբիլիսիի էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին վերականգնվել է

Վրացի էներգետիկներից պահանջվել է մոտ 1 ժամ, որպեսզի ամբողջությամբ վերականգնեն Էլեկտրաէներգիայի մատակարարումը` օգոստոսի 9-ին Վրաստանի տարածքում էլեկտրահաղորդման բարձրվոլտային գծերից մեկի վթարից հետո: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Էլեկտրաէներգիայի վթարային անջատման արդյունքում էլեկտրազրկվել էին Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ: