AM
10 Օգոստոս 2012 - 06:06 AMT

Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավում առաջատար է` շնորհիվ Միթ Ռոմնիի բացասական վարկանիշի աճի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավում պահպանում է առաջատարի դիրքը, իսկ նրա մրցակցի` Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի բացասական վարկանիշը, աճում է: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին վկայում են հարցման արդյունքները, որը պատվիրել էր CNN հեռուստաալիքը:

CNN-ն ընդգծում է, որ գնալով ավելի շատ ընտրողներ են կարծում, որ Ռոմնին գործում է ելնելով հարուստ ամերիկացիների շահերից, ուստիև չի կարողանա արմատապես փոխել տնտեսության վիճակը: CNN-ի հարցման արդյունքները համընկնում են բազմաթիվ այլ հարցումների հետ: