Հանրահայտ ամերիկյան երգչուհի Մադոննան Սանկտ Պետերբուրգի համերգի ժամանակ կազմակերպել է համասեռամոլների աջակցությանն ուղղված ակցիա, հաղորդում է ՌԲԿ-ն: Ինչպես հաղորդում են ականատեսները, համերգի ժամանակ երգչուհին հանդիսատեսին է ցուցադրել մեջքը, որտեղ գրված է եղել «Վախ չկա»: Նա նաև կոչ է արել սեռական փոքրամասնություններին պայքարել իրենց իրավունքների համար:
Կիևում նա կոչ է արել իր երկրպագուներին պայքարել հանուն Յուլիա Տիմոշենկոյի ազատության, իսկ Մոսկվայում հայտարարել է Pussy Riot պանկ-խմբի աղջիկներին աջակցելու մասին:





