Սաուդյան Արաբիան պատրաստ է ոչնչացնել իսրայելական ինքնաթիռները, եթե դրանք Իրանին հարված հասցնեն իր տարածքի վրայով, հաղորդում է Al-Arabiya-ն` հղելով իսրայելական ԶԼՄ-ներին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, մի շարք բարձջրաստիճան պաշտոնյաներ, ովքեր վերջերս այցելել են Երուսաղեմ, իսրայելական կողմին են հաղորդել Էր-Ռիյադի նախազգուշացումը:
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հերքել է նման նախազգուշացումների մասին տեղեկությունները: Ընդ որում, նա հավելել է, որ եթե անգամ Սաուդյան Արաբիան սպառնա ոչնչացնել իսրայելական ինքնաթիռները, դա որևէ կերպ չի անդրադառնա Թել Ավիվի ծրագրերի վրա:





