Ուրուգվայի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է կանեփի պետական պլանտացիաների ստեղծում, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:
Օրինագծի հեղինակների կարծիքով, թմրանյութերի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների քանակը կտրուկ կնվազի, եթե պետությունն իր ձեռքը վերցնի թմրաբիզնեսը:
Ուրուգվայի գրանցված թմրամոլները, որտեղ թմրանյութերի օգտագործումն օրենքով արգելված չէ, կարող են միաժամանակ օրինական կերպով ձեռք բերել 30 գրամ մարիխուանա: Միաժամանակ արտասահմանցիներին թմրանյութերի վաճառքը կարգելվի:





