AM
10 Օգոստոս 2012 - 12:47 AMT

ՄԱԿ. Սուդանի` քաղցով համակված շրջանում կողոպտիչները սպանել են 8 հոգու

Սուդանի` քաղցով համակված Դարֆուր շրջանի բոլոր փախստականները լքել են «Քասաբ» ճամբարը կողոպտիչների հարձակումներից հետո, հայտարարում է ՄԱԿ-ը:

Հարձակման արդյունքում մահացել են ճամբարի 8 բնակիչներ, մնացած բնակիչները, ՄԱԿ տվյալներով, ստիպված են եղել մեկնել հարազատների մոտ կամ տեղափոխվել ավելի հանգիստ վայրեր:

Կողոպտիչները զավթել են հինգ տարբեր միջազգային կազմակերպությունների մարդասիրական օգնությունը, հաղորդում է BBC-ն: