AM
10 Օգոստոս 2012 - 13:06 AMT

Սիրիայում գործում է ապստամբական ջոկատ, որը գլխավորում է Իռլանդիայի քաղաքացի

Սիրիայի Իդլիբ նահանգում իր գործունեությունն է ծավալել ապստամբական «Ումմայի բրիգադը», որը գլխավորում է լիբիական ծագում ունեցող Իռլանդիայի քաղաքացի Մահդի ալ Հարատին, գրում է Lenta.ru-ն:

Հարատին Լիբիա է ժամանել 2011-ին այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ, դարձել «Տրիպոլիի բրիգադներ» ապստամբական ստորաբաժանման հրամանատար:

Լիբիական հակամարտության ավարտից հետո նա ժամանել է Սիրիա, որտեղ տեղի ապստամբները դիմել են նրան` խնդրելով օգնել ստորաբաժանում ստեղծելու հարցում:

«Ումմայի բրիգադը» 90 տոկոսով կազմված է սիրիացիներից, մնացածները հիմնականում լիբիացիներ են: