AM
10 Օգոստոս 2012 - 14:42 AMT

Եգիպտական բանակը ռազմական տեխնիկա է տեղակայում իսրայելական սահմանի մոտ

Սինայի բնակիչները հաղորդում են Իսրայելի հետ սահմանի անմիջական մերձակայքում եգիպտական ռազմական տեխնիկայի և անձնակազմի աննախադեպ կենտրոնացվածության մասին, հաղորդում է MIGNews-ը:

Էլ-Արիշի բնակիչները հաղորդում են, որ քաղաք են ուղարկվել 60 տանկեր, 20 զրահապատ ջիպեր, ռազմական ոստիկանության 60 ավտոմեքենաներ և այլ ռազմատեխնիկա: