AM
10 Օգոստոս 2012 - 17:51 AMT

ԵՄ երկրները մտադիր են նոր պատժամիջոցներ ընդունել Բելառուսիայի դեմ` ի պատասխան Շվեդիայի դեսպանի արտաքսման

Եմ երկրները ծրագրում են առաջիկայում քննարկել Բելառուսիայի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է ԵՄ Անվտանգության և քաղաքականության խորհրդի կոմիտեի նախագահ Օլօֆ Սկոոգը: Որոշումը կայացվել է ի պատասխան Շվեդիայի դեսպանի արտաքսման: