AM
11 Օգոստոս 2012 - 11:00 AMT

Ճապոնիան մտադիր է Հարավային Կորեայի հետ տարածքային վեճը լուծել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի միջոցով

Ճապոնիան մտադիր է լուծել Ճապոնական ծովում տեղակայված Թակեսիմա կղզու պատկանելության հարցը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի միջոցով: «Մենք լրջորեն դիտարկում ենք այս հարցի լուծումը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում»,-այս մասին հայտարարեփլ է Ճապոնիայի ԱԳ նախարարը, ում խոսքը մեջբերում է Ռոսբալթը:

Նախօրեին հաղորդվել է, որ Ճապոնիան ետ է կանչում Հարավային Կորեայում իր դեսպանի` խորհրդակցություններ անցկացնելու համար այն բանից հետո, ինչ այդ երկրի նախագահը անսպասելիորեն այցելել է այն կղզին, որի իրավունքի համար վիճում են երկու պետությունները: