AM
12 Օգոստոս 2012 - 13:42 AMT

ԱՄՆ ՌԾՈւ «Փորթեր» հրթիռային էսմինեցը բախվել է ճապոնական «Օտովասան» նավթային տանկերին

ԱՄՆ ՌԾՈւ «Փորթեր» հրթիռային էսմինեցը Օրմուզի նեղուցում բախվել է ճապոնական «Օտովասան» նավթային տանկերին, հաղորդում է ԱՄՆ ՌԾՈւ-ի մամլո ծառայությունը:

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Դեռևս հայտնի չէ պատահարի պատճառը: Հայտնի չէ նաև վնասների չափերը, որոնք կրում են էսմինեցն ու տանկերը, որի վրա առկա է Պանամայի դրոշ: Չի հաղորդվում նաև, արդյոք լի է եղել տանկերը, թե ոչ: