AM
14 Օգոստոս 2012 - 05:54 AMT

«Հայկական ժամանակ». «ԱրմենՏելի» սեփականատերը պատրաստվում է վաճառել ֆիքսված լարային հեռախոսակապը

«Ըստ շրջող լուրերի, «ԱրմենՏել» ընկերության սեփականատերը՝ ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը ցանկանում է այս աշնանը վաճառել ֆիքսված լարային հեռախոսակապն՝ իր տնօրինման տակ պահելով միայն բջջային կապը», -գրում է թերթը։

«Ավելին, «ԱրմենՏել»–ում» պտտվող լուրերի համաձայն, ռուսական ընկերությունը ներկայումս փորձում է գնորդ գտնել և իր մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի միայն այն ժամանակ, երբ որևէ ընկերություն ն հետաքրքրվի հնարավոր գործարքով։ 2006-ին «Վիմպելկոմը» հայկական ընկերության ողջ բաժնեմասի համար հունական OTE ընկերությանը վճարել է 382 միլիոն եվրո։ Սակայն, այդ գումարը ներառում էր ողջ ընկերությունը, իսկ թե միայն ֆիքսված կապի համար ռուսական «Վիմպելկոմը» որքան գումար է ցանկանում ստանալ, դեռևս հայտնի չէ։ Թերթը հավելում է, որ իրեն չի հաջողվել այս լուրի վերաբերյալ «ԱրմենՏել»–ից պաշտոնական պարզաբանում ստանալ», – գրում է «Հայկական ժամանակը» ։