AM
14 Օգոստոս 2012 - 15:32 AMT

Եգիպտոսի ԶՈւ վերսկսել են Սինայի թերակղզու գրոհաինների դեմ «վրիժառության օպերացիան»

Եգիպտական ռազմական ստորաբաժանումները երեքշաբթի օրը վերսկսել են Սինայի թերակղզում գրոհայինների դեմ ուղղված օպերացիան, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Բախումների հնարավոր զոհերի և տեղի ունեցողի վայրի մասին տեղեկություններ հայտնի չեն:

Նախորդ շաբաթ եգիպտական զորքերի խմբավորումը, որը տեղակայված է Սինայի հյուսիսում, սկսել է հակաահաբեկչական օպերացիաների հիմնական փուլը, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության վերականգնմանը և թերակղզում գործող ծայրահեղական խմբերի չեզոքացմանը, հաղորդում է «Ռոսբալթը»: