AM
14 Օգոստոս 2012 - 17:05 AMT

Իրանցի հեռուստալրագրողն առևանգվել է սիրիացի ապստամբների կողմից

Սիրիական Հոմս քաղաքում ապստամբները առևանգել են իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքի լրագրող Ահմադ Սոթուֆին: Հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ հեռուստալրգրողն առևանգվել է «զինված ահաբեկիչների խմբի» կողմից, երբ ուղևորվում էր տուն:

Սա ԶԼՄ-ների ներկայացուցիների նկատմամբ սիրիացի ապստամբների առաջին անօրինական գործողությունը չէ: Օգոստոսի 11-ին առևանգվել էին սիրիական «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքի 4 աշխատակիցներ: Ավելի վաղ ռումբ էր պայթեցվել սիրիական պետական հեռուստաալիքի շենքում, ինչի արդյունքում տուժել էին մի քանի աշխատակիցներ: