AM
15 Օգոստոս 2012 - 05:34 AMT

«Ժողովուրդ».Ծննդատան բժիշկները կաշառում են թեժ գծի աշխատակիցներին, որ ահազանգերը չհրապարակվեն

«Ժողովուրդը» գրում , որ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանի նախօրեին անցկացրած խորհրդակցության ժամանակ խոսք է եղել այն մասին, որ որոշ հիվանդանոցներում ծննդօգնության դիմաց բժիշկները գումարներ են պահանջում, իսկ ԱՆ թեժ գծին էլ «կաշառում են», որ վերջիններս չհրապարակեն ստացված ահազանգերը: Բարձրացված աղմուկից հետո առաջարկ է եղել ստուգել թեժ գծի զանգերի ցանկը: Սակայն Դումանյանն արագ փակել է թեման. «Լավ է, հանգի՛ստ եղեք»: «Այլ կերպ ասած` նա հասկացրել է, որ մտադիր չէ այդ գործին խառնվել: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը..«Նման բան չի եղել: Ընդհակառակը, ծննդօգնության հարցը նախարարի ուշադրության կենտրոնում է: Այս օրերին մի քանի հիվանդանոցներում որոշ բժիշկներ ազատվել են աշխատանքից, որոշները`նկատողություն ստացել», -գրում է թերթը: