Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՄԱԿ-ի միջազգային դիտորդների բնակավայր հանդիսացող հյուրանոցի մոտակայքում պայթյուն է որոտացել, վիրավորվել է 3 մարդ, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղելով սիրիական պետական հեռուստաալիքին:
Ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության, պայթուցիկ սարքը, որը ամրացված է եղել բենզինով լի տարային, պայթել է կենտրոնական Օմեյդով հրապարակի մոտակայքում տեղակայված «Դամա Ռոզ» հյուրանոցի մերձակայքում:
Այն մասին, թե միջադեպի արդյունքում կենկրետ ովքեր են տուժել, չի հաղորդվում:





