AM
15 Օգոստոս 2012 - 10:11 AMT

Ավստրալիայում բոլոր ծխախոտները կվաճառվեն միանման տուփերում` առանց արտադրողի ապրանքանիշը նշելու

Ավստրալիայի գերագույն դատարանը հաստատել է երկրի տարածքում բրենդային ծխախոտի տուփերի վաճառքի արգելքը, հաղորդում է Ռոյթերսը: Միջազգային ծխախոտային ընկերությունները, ինչպիսիք են British American Tobacco, Britain's Imperial Tobacco, Philip Morris և Japan Tobacco, փորձել են դատարանի միջոցով ապացուցել, որ ավստրալիական օրենքը, որը ստիպում է երկրի տարածքում ծխախոտը վաճառել միանման տուփերում, ոտնահարում է նրանց ինտելեկտուալ իրավունքը և ոչ սահմանադրական է: Գերագույն դատարանն օրենքում խախտումներ չի նկատել:

Խոսքը գնում է օրենքի մասին, որն ուժի մեջ կմտնի 2012-ի դեկտեմբերին, որի համաձայն Ավստրալիայում բոլոր ծխախոտները կվաճառվեն միանման տուփերում առանց արտադրողին նշելու: