Էկվադորը որոշում է ընդունել քաղաքական ապաստան տրամադրել Լոնդոնում գտնվող Ջուլիան Ասանժին: Ինչպես գրում է բրիտանական The Guardian-ը, «Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան համաձայնվել է WikiLeaks-ի հիմնադրին քաղաքական ապաստան տրամադրել»: Հրատարակության տվյալներով, այդ մասին պաշտոնական տեղեկատվություն կհրապարակվի առաջիկայում:
«Սակայն դեռ պարզ չէ, թե կթույլատրվի արդյոք Ասանժին լքել Մեծ Բրիտանիայի տարածքը, թե այդ ժեստն ունի խորհրդանշական նշանակություն»,- նշում է թերթը:





