ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ հետ միասին լրագրողներին ցուցադրել է սեփական ըմպելիքը` պատրաստված հենց Սպիտակ տանը` գարեջրի փոքր արտադրամասում, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:
Գարեջրի արտադրամասի վերաբերյալ լուրերը պտտվում էին մի քանի շաբաթ, դրանք նախագահը հաստատել է Այովայում` մեկ շիշ գարեջուր նվիրելով ընտրողներից մեկին: «Մեղրային էլ Սպիտակ տնից» անվանումով գարեջուրը լինում է բաց և մուգ գույների, իսկ դրա համար օգտագործվում է մեղուների մեղրը, որոնց Սպիտակ տան այգում բազմացնում է նախագահի կինը` Միշելը:





