AM
15 Օգոստոս 2012 - 11:19 AMT

Boeing-ը մշակել է գերձայնային Waverider ինքնաթիռը, որը ձայնի արագությունից 6 անգամ արագ է թռչում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում փորձարկվել է Waverider թռչող սարքը, որը կարող է հիմք դառնալ ապագայի գերձայնային ինքնաթիռների ստեղծման համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այն 6 անգամ գերազանցում է ձայնի արագությունը, որը հավասար է վայրկյանում 340 մետրի:

Եվրոպացի և ամերիկացի գիտնականները ենթադրում են, որ կարող են դրա հիման վրա ստեղծել ինքնաթիռ, որը կփոխարինի Concorde-ին, բայց Լոնդոնից Նյու Յորք կթռչի ոչ թե 3 ժամում, այլ ընդամենը 1: