AM
15 Օգոստոս 2012 - 12:07 AMT

ԱՄՆ-ի «Էնթերփրայզ» ատոմային ավիակիրը մտել է Պարսից ծոց

Ամերիկյան «Էնթերփրայզ» ատոմային ավիակիրը, որը մարտական հերթապահություն է անցկացնում Արաբական ծովում, հրթիռային կրեյսերի և ականակրի ուղեկցությամբ մտել է Պարսից ծոց: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պենտագոնն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատել, սակայն ինչպես հաղորդում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմը, ԱՄՆ ՌԾՈՒ ավիակրային խմբին միացել է բրիտանական «Դայմոնդ» ականակիրը: