AM
15 Օգոստոս 2012 - 13:02 AMT

Սիրիացի ապստամբներին մատակարարում են զենքով Արևմտյան Եվրոպայի երկրներից և Իսրայելից

Սիրիայի խորհրդարանի պատասխանատու քարտուղար Հալեդ Աբուդը «Դամասկոս-Մոսկվա» տեսակամրջի ընթացքում հայտարարել է, որ սիրիացի ապստամբներին զենքով են մատակարարում Արևմտյան Եվրոպայի երկրներից և Իսրայելից:

Հալեդ Աբուդի տվյալներով, Սիրիայում գործում են զինված իսլամիստներ, մասնավորապես, «Ալ Քայիդայի» գրոհայինները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: