AM
15 Օգոստոս 2012 - 13:09 AMT

Մոսկվայում պլանավորում են անցկացնել «Բավական է կերակրեք Թուրքիային» ակցիա

Ռուս համայնքների կոնգրեսը Համառուսական ժողովրդական ճակատի հետ միասին անցկացնելու են «Բավական է կերակրեք Թուրքիային» բողոքի ակցիա: Այն տեղի է ունենալու Թուրքիայի դեսպանատան առաջ, հաղորդել է կոնգրեսի տեղեկատվական-քաղաքական բաժնի ղեկավար Ֆյոդոր Բիրյուկովը:

«Թուրքիայում ռուսների նկատմամբ վերաբերմունքը ցուցադրաբար վատ է: Անհասկանալի է, թե ինչուն են ռուսները մինչև հիմա մեկնում այնտեղ հանգստանալու, նրանց փողեր վճարում, սնում նրանց տնտեսությունը: Մենք այժմ բանակցություններ ենք վարում հունական կողմի հետո, հունական հանգստավայրերն ավելի լավն և հետաքրքիր բոլոր առումներով», գրում է Analitika.at.ua-ն: