AM
15 Օգոստոս 2012 - 13:28 AMT

Ուկրաինայում մի շարք հայտնի մուլտֆիլմեր կարող են ճանաչվել որպես այլասերումների քարոզչություն

Հասարակական բարոյականության պաշտպանության հարցերով ուկրաինական ազգային փորձագիտական հանձնաժողովը որոշել է ստուգել, թե երեխաների զարգացմանն արդյոք վնաս պատճառում են այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Սպունգ Բոբ», «Լունտիկ», «Մաշա և արջ», «Պոկեմոններ», «Տելեպուզիկներ» և «Սիմպսոններ»:

Նման որոշում է ընդունել հանձնաժողովի նախագահ Վասիլի Կոստիցկին, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:

«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր այդ մուլտֆիլմերը հատուկ նախագծեր են` ուղղված ընտանիքի քայքայմանը, այլասերումներ քարոզելուն, թմրամոլությանը և այլն»,- ասվում է «Ընտանիքը Աստվածամոր հովանու ներքո» կայքում տեղակայված բրոշյուրում:

Նրա հեղինկաները խնդրում են նախագահին, Գերագույն ռադային արգելել Ուկրաինայում այդ մուլտֆիլմերի ցուցադրությունը: