AM
15 Օգոստոս 2012 - 14:27 AMT

Դմիտրի Ռոգոզինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևին

Ռուսաստանի վարչապետի տեղականլ Դմիտրի Ռոգոզինը կժամանի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ռոգոզինը այս մասին գրել է «Թվիթթերի» իր էջում: «Այժմ մեկնում եմ Բաքու` նախագահ Ալիևի հետ հանդիպելու համար»,-ընդգծել է Ռոգոզինը, սկայան հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի ասել:

ԱՊԱ-ի կարծիքով, Ռոգոզինը Բաքվում քննարկելու է նաև Գաբալինսկայա ՌԼՀ վարձակալման ժամկետի երկարաձգման հարցը:

Հարկ է նշել, որ Ռոգոզինը Ռուսաստանի կառավարությունում պատասխանատու է ռազմա-արդյունաբերական ճյուղի համար: