AM
15 Օգոստոս 2012 - 14:09 AMT

Երթ դեպի ԵԽԽՎ գրասենյակ. Պահանջում են ազատ արձակել ՀԱԿ ակտիվիսներին

Վաղը` ժամը 17.00-ին Ազատության հրապարակից կկազմակերպվի երթ դեպի ԵԽԽՎ երևանյան գրասենյակ` ի պաշտպանություն հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճռի դեմ, ըստ որի, ՀԱԿ 4 ակտիվիստները դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկաման:

Երթը կազմակերպել է «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» Facebook-յան նախաձեռնությունը է: «Մարդու իրավունքների` որպես համամարդկային արժեքների ջատագով հանդիսացող Եվրապական ընտանիքն իրավունք չունի լռել, երբ ԵԽ անդամ երկրում իրենց քաղաքական հայացքների համար երիտասարդները դատապարտվում են ազատազրկման:

Ապացուցե՛ք, որ դուք չեք աջակցում բռնապատական ու հակամարդկային ռեժիմին», -գրված է նախաձեռնության Facebook-յան էջում: