Իտալիայի օրինապահ մարմինները վերջին տարվա ընթացքում ձերբակալել է ավելի քան 2 հազար մաֆիոզի և առգրավել հանցավոր կազմակերպությունների ունցվածք, որոնց արժեքը գնահատվում է մոտ 5 մլրդ եվրո: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Աննամարիա Կանչելլիերին:
ՆԳ նախարարը հրապարակել է այս թվերը Հռոմում կայացած Անվտանգության և հասարակական կարգի պահպանման հարցերով ազգային կոմիտեի նիստից հետո:
2011-ի օգոստոսի 1-ից 2012-ի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալվել է հանցավոր խմբավորումների 2041 անդամ, այդ թվում` 82 մաֆիոզ, որոնք համազգային հետախուզության ենթակա էին:
Այս ընթացքում օրինապահ մարմինները առգրավել են մաֆիայի սեփականությունը, այդ թվում` 723 ընկերություններ, որոնց արժեքը 4.124 մլրդ եվրո է:





