Իսրայելը հայտարարում է, որ լիովին պատրաստ է Իրանի դեմ 30-օրյա պատերազմի: Այս մասին այսօր Իսրայելի քաղաքացիական պաշտպանության նախարար Մատան Վիլնային:
«Ըստ մեր տվյալների, պատերազմը տարվելու է մի քանի ռազմաճակատներով և կտևի 30 օր»,-ընդգծել է նա նախարարը` «Մահարիվ» պարբերականին տված հարցազրույցում:
Վիլնային համոզված է, որ երկրի յուրաքանչյուր քայլը հակամարտության հենց ամենասկզից պետք է մանրամասնորեն կշռադատվի, և Իսրայլեը պետք է միշտ իր ռազմական գործողությունները համաձայնեցնի ԱՄՆ հետ:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան ընդգծել էր, որ Իսրայելը դեռևս վերջնական որոշում չի կայացրել իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու հարցի շուրջ:





