AM
15 Օգոստոս 2012 - 16:07 AMT

Գերմանական պարբերական. Տաջիկստանը դարձել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիքի փոխաբեռնման բազա

Տաջիկստանը դարձել է Աֆղանստանից Ռուսաստան, ապա դեպի Եվրոպա նարկոթրաֆիքի փոխաբեռնման բազա; Այս մասին հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը` հղելով Frankfurter Rundschau պարբերականին:

ՄԱԿ-ի գնահատմամբ, ամեն տարի Աֆղանստանից Տաջիկստան է ներմուծվում 80 տ հերոին և 20 տ օփիում:

Ըստ պարբերականի, թմրանյութերը Տաջիկստան են անցնում աֆղանական Քունդուզ քաղաքից: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ը, գերմանացի զինվորականները Քունդուզում են գտնվում ընդամենը որպես դիտորդ: