Սիրիայի Հոմս նահանգի Հուլա քաղաքի խաղաղ բնակիչհների զանգվածային սպանությունների համար պատասխանատու են Սիրիայի կառավարական բանակի զինծառայողները և կառավարամետ «Շաբիհայի» անդամները:
Ինչպես ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնախմբի զեկույցում, որի տեքստը մեջբերում է Reuters-ը, սիրիացի ապստամբները, ինչպես և կառավարական զորքերը, բազմաթիվ ռազմական հանցագործություններ են իրականցրել, սակայն սիրիական ռեժիմի կողմանկիցները նրանց գերազնացում են իրենց դաժանություններով:
Հուլա քաղաքի հրետանակոծումը տեղի է ունեցել 2012թ մայիսի 25-26: Տեղի իրավապաշտպանները տեղի ունեցողի համար պատասխանատվույթունը բարդել են նախագահ Ասադի ռեժիմի վրա:





