Անհայտ անձինք կոտրել են առաջատար արևմտյան տեղեկատվական գործակալության բլոգ-պլատֆորման և կայքում տեղադրել կեղծ հայտարարություններ: Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, հաքերները Reuters-ի լրագրողի բլոգում գրել են Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Սաուդ ալ-Սայֆալի մահվան մասին:
Գործակալությաննառայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման ետևում:
Ավելի վաղ հաքերները գործակալության հաշվի անունից հասցրել էին տեղադրել Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ 22 կեղծ հաղորդագրություն:





