ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել Ռուսաստանի առաջարկը` խստորեն քննադատելու Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները իրենց խորին անհանգստությունն են արտահայտել պայթյունի առնչությամբ և կրկնել են իրենց կոչը հակամարտության բոլոր կողմերին` ապահովել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների անվտանգությունը»,-ասվում է հայտարարությունում:
Այսպիսով, ՄԱԿ-ի ԱԽ-ն ոչ մի կերպ չի արձագանքել Դամասկոսի պայթյունին:
Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին «Դամա Ռոզ» հյուրանոցի մերձակայքում, որտեղ բնակվում են ՄԱԿ-ի միջազգային դիտորդները: Պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ:





