AM
16 Օգոստոս 2012 - 07:10 AMT

Իսլամական երկրները չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու հարցում

Սիրիական հակամարտությունում արտաքին ռազմական միջամտություն իրականացնմելու համար չկա իսլամական պետությունների առաջնորդների բավարար աջակցություն: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, այս մասին ԻՀԿ գագաթնաժողովից հետո տված մամլո ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: «Ես բավարար աջակցություն չեմ տեսնում սիրիական հակամարտությանը ռազմական միջամտություն իրականացնելու համար»,-հայտարարել է նա:

Բացի Սիրիայում տիրող իրավիճակից, իսլամական պետությունների առաջնորդները Մեքքայում կայացած գագաթնաժողովի ընթացքում քննարկել են Մյանմայում մահմեդական ազգաբնակչության վիճակը և պաղեստինյան իրավիճակը:

Պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչները չեն հրավիրվել մասնակցելու ոչ Ջիդդայի, ոչ Մեքքայի հանդիպումներին: