AM
16 Օգոստոս 2012 - 07:21 AMT

Սիրիական բանակն ազատել է գրոհայինների կողմից պատանդ վերցված լրագրողներին

Սիրիացի զինվորականներն ազատ են արձակել «Ալ-Ահբարիա» հեռուստաալիքի 3 լրագրողներին, ովքեր 1 շաբաթ առաջ պատանդ էին վերցվել Սիրիայի ազատ բանակի գրոհայինների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սալլեհը և նրա երկու գործընկերները` Աբդդալլահ Թաբարան և Հուսամ Իմադը, ազատվել են նախորդ գիշեր իրականացված հատուկ զինվորական օպերացիայի ընթացքում

Սալլեհը և նրա երկու գործընկերները` Աբդդալլահ Թաբարան և Հուսամ Իմադը, ազատվել են նախորդ գիշեր իրականացված հատուկ զինվորական օպերացիայի ընթացքում, ասվում է SANA գործակալության հաղորդագրությունում:

Հինգշաբթի առավոտյան ազատ արձակված գործընկերներին Դամասկոսում ողջունել են բազմաթիվ լրագրողներ: