Երեկ երեկոյան Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին շրջվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Վթարից հետո մեքենայում հրդեհ է բռնկվել:Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը, շրջվել և բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը` բեռնատարի վարորդ` 1973 թ. ծնված Բենիամին Սարիբեկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:





