AM
16 Օգոստոս 2012 - 09:17 AMT

Կիրիլ պատրիարք. Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները պետք է միասին պաշտպանեն քրիստոնեական արժեքները

Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները պետք է զարգացնեն փոխազդեցությունը Եվրոպայում և աշխարհում ավանդական քրիստոնեական արժեքները պաշտպանելու նպատակով, սակայն Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակը որոշելը դեռ վաղ է: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Մոսկովյան և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը լեհական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում: Հինգշաբթի օրը սկսվում է պատմության մեջ առաջին անգամ պատրիարք Կիրիլի պաշտոնական այցելությունը Լեհաստան:

«Լեհաստանը կաթոլիկ երկիր է, այն առումով, որ այն պատկանում է արևմտյան կաթոլիկ մշակույթին, մարդկանց բացարձակ մեծամասնությունը պատկանում են կաթոլիկ եկեղեցուն: Եվ այս այցելությունը պետք է դիտարկել ուղղափառ-կաթոլիկ հարաբերությունների ավելի լայն առումով»,- ասել է պատրիարքը:

Հռոմի պապի հետ հանդիպման հավանականության մասին հարցին նա պատասխանել է. «Դե, ինչ-որ պահի լիովին հավանական է: Դեռ վաղ է որոշել հանդիպման ժամանակը»,- ասել է նա: