Սեպտեմբերին կայանալիք տեղական ինքանակառավարման մարմինների ընտրություններին Հայաստանի 700 համայնքներից 632 –ում իշխող կուսակցությունը թեկնածու ունի: 58 համայնքում իրենց թեկնածությունն են առաջադրել Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները , 27-ում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը :
Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նա նաև նշեց, որ այժմ Հայաստանի 915 համայնքներից 636-ի ղեկավարները Հայաստանի հանրապետական կուսակցության նադամ են , 71-ը Բարգավաճ Հայաստանի, 22-ը ՀՅԴ անդամ են, 9-ը ՝ այլ կուսակցությունների: Ըստ Ադիբեկյանի ՝ այս ընտրություններից հետո բոլոր կուսակցությունները կպահպանեն այն դիրքերը, որն ունեն այսօր .«Եթե ընդդիմությունը ցանկանում էր միավորվել, պետք է դա աներ ՏԻՄ ընտրեությունների շուրջ՝ 700 համայնքից գոնե 250-ում առաջադրելով իր թեկնածուներին» : Ըստ սոցիոլոգի՝ քանի որ ընդդիմությունը չի արել դա , նախագահական ընտրություններում թեկնածու ունենալու և հաջողելու շանսերը նվազում են:





