AM
16 Օգոստոս 2012 - 12:30 AMT

Պակիստանում երեք ավտոբուսների ուղևորների վրա կրակ արձակելու արդյունքում սպանվել են 25 հոգի

Պակիստանի հյուսիսում գրոհայինների կողմից երեք ուղևորատար ավտոբուսների վրա հարձակման արդյունքում մահացել են 25 հոգի, 10-ը վիրավորվել են:

«Դունիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ անհայտ մարդկանց խումբը կանգեցրել է ավտոբուսը «փաստաթղթերը ստուգելու» համար:

Մարդկանց ստիպել են լքել տրանսպորտային միջոցը, որից հետո նրանց վրա կրակ է արձակվել: