AM
16 Օգոստոս 2012 - 12:57 AMT

Ասանժի կողմնակիցները ոստիկանության հետ բախումներ են հրահրել Լոնդոնում` Էկվադորի դեսպանատան մոտ

Լոնդոնում Էկվադորի դեսպանատան մոտ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմնակիցները բախումներ են հրահրել իրավապահ մարմինների հետ, հինգշաբթի օրը հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Շուրջ 15 ակտիվիստներ սկսել են վանկարկել. «Դուք փորձում եք պատերազմ սկսել Էկվադորի հետ», որից հետո ոստիկանները որոշել են ցրել նրանց դեսպանատան շենքի մոտից: