AM
17 Օգոստոս 2012 - 06:49 AMT

Իսրայելի վարչապետ. Իրանի միջուկային օբյեկտների հարվածները մի քանի տարով կհետաձգեն ատոմային ծրագրի իրականացումը

Իրանի միջուկային օբյեկտների հարվածները մի քանի տարով կհետաձգեն ատոմային ծրագրի իրականացումը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ` իր մերձավորների հետ հանդիպմանը, հաղորդում է «Ջերուսալիմ փոսթ» պարբերականը` հղելով վարչապետին մոտ գտնվող աղբյուրներին:

Ըստ նրա, 1 կամ 2 տարի կպահանջվի Իրանից` միջուկային զենք ստեղծելու հարցում առաջընթաց գրանցելու համար:

Վարչապետը չի բացառել ԻԻՀ-ում քաղաքական փոփոխությունները, կամ այլ անկանխատեսելի գործոնների առաջացումը, որոնք կազդեն տարածաշրջանի մթնոլորտի վրա:

Նեթանյահուի վարչակազմի մի շարք ներկայացուցիչները քննադատել են Մամուլի հրապարակումներն այն մասին, որ վերջինս «նոռացել է նախագհի պաշտոնիխորհրդանշական նշանակության մասին»: