AM
17 Օգոստոս 2012 - 07:27 AMT

Բրազիլիան կարող է 15 մլրդ դոլար ներդնել նավահանգստային եթակառուցվածքների զրգացման համար

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Բրազիլիան ծարգրում է նավահանգստային ենթակառուցվածքի զարգացման մեջ ներդնել 15 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղելով պետության կառավարական անանուն աղբյուրներին: Տրանսպորտային ցանցի զարգացման ամբողջ ծրագիրն արժի ավելի քան 75 մլրդ դոլար:

Ըստ առկա տվյալների, ներկայումս նավահանգստային ենթակառուցվածքի զարգացումը մշակման փուլում է: Հայտնի է, որ նոր նավահանգիստներ կառուցելուց բացի, նախատեսվում է արդիականցանել արդեն գոյություն ունեցողները:

Ավելի վաղ տեղացի ձեռներեցները և արտասահմանյան ընկերությունները բազմիցս քննադատել են Բրազիլիային` տրանսպորտային համակարգի և ենթակառութցվածքների թերզարգացվածության համար, ինչը խանգարում էր տնտեսության աճին, հաղորդում է ՌԲԿ-ն: